Կապելո․ «Յուվեն Պորտուի դեմ խաղում ռեգբի էր խաղում»
Իտալացի հանրահայտ նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Անդրեա Պիռլոյի օրոք «Յուվենտուսի» ունեցած մրցելույթների մասին․
«Կարծում եմ՝ «Յուվենտուսը» Պիռլոյի՝ ակումբը գլխավորելուց հետո ավելի թույլ է դարձել, քանի որ այժմ ակումբն ավելի քիչ որակյալ կիսապաշտպություն ունի։ Այժմ նրանց դաշտի այդ հատվածում ինչ-որ բան չի հերիքում։ Ես նկատի ունեմ երկու կենտրոնական կիսապաշտպաններին՝ Ռոդրիգո Բենտանկուրին և Ադրիեն Ռաբիոյին։
«Յուվենտուսի» կազմից տարբերություն ստեղծում են միայն Ֆեդերիկո Կիեզան և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մյուսները՝ ոչ։ Ոչ ոք չկա, ով գնդակն առաջ կտանի։ Ահա, թե որքան կարևոր է Պաուլո Դիբալայի դերը, ով ստեղծում է, գնում է դրիբլինգի և տեղաշարժում է գնդակը։
Այս թիմին չի հերիքում նաև արագությունը գնդակը մշակելիս։ «Պորտուի» դեմ խաղում նրանք ռեգբի էին խաղում՝ պարզապես գնդակը հասցնելով դեպի եզր։ Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ Ռոնալդուն վատ հանդիպում անցկացրեց, գուցե նույնիսկ ամենավատ հանդիպումը «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո՝ նրանք փորձեցին ուղղահայաց ֆուտբոլ խաղալ։ Ոչ ոք չկար, ով կհետևեր Ռոնալդուի գործողություններին և փոխանցում կատարեր նրան»,- նշել է Ֆաբիո Կապելոն Sky Sports-ին տված հարցազրույցի ընթացքում, որը մեջբերում է Record-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Ֆաբիո Կապելո