Քանի՞ հանդիպում պետք եղավ ՊՍԺ-ին՝ ՉԼ եզրափակիչ հասնելու համար
Օգոստոսի 18-ին Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության առաջին կիսաեզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն Լիսաբոնում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ՝ մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, փարիզյան ակումբին այդ նվաճման համար անհրաժեշտ եղավ մրցաշարի շրջանակում անցկացնել 110 հանդիպում, ինչը ամենաերկար ճանապարհն է մրցաշարի եզրափակիչ հասնելու համար։
Նախորդ վատագույն արդյունքը պատկանում էր «Արսենալին», որը 1971-2006 թվականների ընթացքում 90 հանդիպում էր անցկացրել նախքան առաջին անգամ դուրս կգար մրցաշարի եզրափակիչ։ Այդ տարի «Արսենալը» եզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
# Արսենալ, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ