Փյունիկը չեմպիոնական հաղթանակ տարավ Նոայի նկատմամբ🎥
Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում երկրորդ տեղում ընթացող «Փյունիկը» տնային «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց առաջնության առաջատար «Նոայի» դեմ։
Եղիշե Մելիքյանի թիմը անչափ գրագետ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:0 հաշվով։
Տանտերերի հաղթական գոլերը խփեցին Հովհաննես Հարությունյանը, Յուսուֆ Օտուբանջոն։
Այս հաղթանակից հետո «Փնունիկը» վաստակեց 79 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Նոան» մնաց 77 միավորով և նահանջեց երկրորդ տեղ։
Վերջին տուրում «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվելու է «Շիրակին»։ Այդ խաղում նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում «նռնագույնները» կդառնան Հայաստանի չեմպիոն։ «Նոան» էլ տանն ընդունելու է «Վեստ Արմենիային»։ Երկու հանդիպումներն էլ կայանալու են մայիսի 25-ին` Երևանի ժամանակով 17:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Անտոն Բռատկով, Բարձրագույն առաջնություն, Բարձրագույն-խումբ, Եղիշե Մելիքյան, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, ՀՊԼ, Յուսուֆ Օդուբանջո, Նոա, Փյունիկ