Փյունիկն ու Ալաշկերտը չպարզեցին հաղթողին🎥
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Ալաշկերտի» դեմ։
Խաղի հաշիվը բացվեց 43-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո «Փյունիկին» առաջ մղեց Խոսե Կարաբալյոն։
Երկրորդ կեսի մեծ մասն անցավ Աբրահամ Խաշմանյանի թիմի առավելությամբ․ վտանգավոր գրոհները հաջորդում էին միմայնց, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։
70-րդ րոպեին, ի վերջո, հաշիվը հավասարվեց․ հեռահար հարվածով աչքի ընկավ Տիագո Գալվաոն։
Խաղավարտին «Ալաշկերտն» ավելի մոտ էր հաղթանակի նժարն իր կողմը թեքելուն, քան՝ «Փյունիկը», սակայն, ամեն դեպքում, հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերը կիսեցին միավորը։
Այս ոչ-ոքիից հետո Եղիշե Մելիքյանի սաները վաստակեցին 9 միավոր, զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 8-րդ, հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» 25 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Միավորների քանակով «Ալաշկերտը» հավասարվեց առաջնության առաջատար «Արարատին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Աբրահամ-Խաշմանյան, Ալաշկերտ, Եղիշե Մելիքյան, Խոսե Կարաբալյո, Տիագո Գալվաո, Փյունիկ