Փարիզ-2024. Հայկական դիմակայություն բրոնզե մեդալի համար գոտեմարտում
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումայի օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը բրոնզե եզրափակիչում մրցելու է մեկ այլ հայ ըկբիշ, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ։
28-ամյա Վարդանյանը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, Ասիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր։
Ամոյանը պայքարն սկսել էր օգոստոսի 6-ին։ Երկու հաղթանակ տանելուց հետո 25-ամյա ըմբիշը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն 1:3 հաշվով պարտվեց ճապոնացի Նոա Կուսակային։
Ամոյան – Վարդանյան գոտեմարտը կայանալու է երեկոյան մրցահերթում, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին։ Այն, ըստ հերթականության, լինելու է 7-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արամ Վարդանյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Մալխաս Ամոյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր