Փարիզ-2024. Հայաստանի դիրքն ընդհանուր հաշվարկում Ալեքսանյանի ու Ամոյանի մեդալներից հետո📸
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճեց երկրորդ և երրորդ մեդալները։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ արծաթե, իսկ Մալխաս Ամոյանը (77 կգ) բրոնզե մեդալակիր։
Այդ մեդալներից ընդհանուր հաշվարկում Հայաստանը Մեքսիկայի հետ կիսում է 55-56-րդ տեղերը։
Ավելի վաղ Հայաստանը նվաճել էր ևս մեկ արծաթե մեդալ։ Մարմնանամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժության եզրափակիչում վաստակել էր 14,966 միավոր, գրավել երկրորդ տեղն ու դարձել օլիմպիական փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի մրցումային օրը բրոնզե մեդալի համար պայքարելու է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Մալխաս Ամոյան, Մարմնամարզություն, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր