Տուխել. «Համարձակ խաղացինք՝ ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ»

Տուխել. «Համարձակ խաղացինք՝ ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ»

13/04/2022 - 11:05

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին», սակայն լքեց պայքարը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը.

«Այս հանդիպման ժամանակ իմ ֆուտբոլիստները դաշտում չգործեցին այնպես, ինչպես «Բրենթֆորդի» դեմ (1:4) կամ էլ դիմակայության առաջին խաղում (1:3

Ես երբեք չեմ թաքցրել, որ առանցքային դեր է խաղում խաղացողների՝ ընտրած մարտավարությանը հավատարիմ մնալու և դրա շրջանակում իրենց առավելագույնը ցուցադրելու ունակությունը։ Իմ տղաներն իրականացրել են բոլոր հրահանգներն ու առաջադրանքները, ինչի համար նրանք գովասանքի են արժանի։

Մենք չափազանց կարգապահ էինք գնդակով և առավելագույն չափով ակտիվ առանց դրա։ Համարձակ խաղացինք՝ ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ, ու ամեն ինչ ճիշտ արեցինք։

Ես ուրախ եմ թիմի համար։ Հենց այսպիսի խաղերն են ստիպում առաջ շարժվել։ Երբ այսպես ենք խաղում, դառնում ենք յուրահատուկ թիմ։ Կորցնելով այդ որակները` կարող ենք պարտվել յուրաքանչյուրին։

Այսօր իմ ֆուտբոլիստներն անհավանական բնավորություն ցույց տվեցին։ Մենք կարող ենք հպարտանալ ինքներս մեզնով»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023