Մի շարք հայ ֆուտբոլիստներ հայտնվել են ռուսական գրանդի ուշադրության կենտրոնում
Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանը, հղում կատարելով Telegram-ի BlackMirror ալիքին, իր ալիքում հայտնում է, որ համացանցում հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» առաջիկա տրանսֆերային նպատակների շորթ-լիստը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մոսկովյան ակումբի տրանսֆերային նպատակների շարքում հայտնվել են նաև մի շարք հայ ֆուտբոլիստներ, որոնց թվում են նաև Հայաստանի հավաքականի հարձակվողներ Սարգիս Ադամյանը («Հոֆֆենհայմ») և Ժիրայր Շաղոյանը (ԲԿՄԱ Երևան)։
Ընդլայնված ցանկում ընդգրկվել է նաև «Դինամո Մոսկվայի» 17-ամյա կիսապաշտպանի մասին, ով վերջերս առաջին անգամ հրավեր ստացավ Ռուսաստանի հավաքականի կազմից։
«Սպարտակի» երկրորդ կազմի ֆուտբոլիստ Ստեփան Հովհաննիսյանն էլ, ամենայն հավանականությամբ, կսկսի հանդես գալ ակումբի գլխավոր թիմում։
Ամեն դեպքում, մոսկովյան ակումբի ներկայացուցիչները հերքում են այդ հրապարակման իսկությունը։ Այդ մասին տեղեկացնում է Tass-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ Մամբրեյան, Արսեն Զախարյան, ԲԿՄԱ-Երևան, Դինամո Մոսկվա, Ժիրայր Շաղոյան, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան, Սպարտակ-Մոսկվա, Ստեփան Հովհաննիսյան