Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Լացիոյի» կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Հիլալը»։
Նշվում է, որ «Ալ Հիլալը» 28-ամյա ֆուտբոլիստի դիմաց «արծիվներին» առաջարկել է 40 մլն եվրո։
Lazio News 24-ը, հղում կատարելով La Repubblica-ին, տեղեկացնում է, որ Միլինկովիչ-Սավիչն արդեն ընդունել է «Ալ Հիլալի» շահավետ առաջարկը, որը պատրաստ է նրան վճարել տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ։
Այժմ սաուդարաբական ակումբը պետք է փորձի գործարքի հարցում համաձայնության հասնի նաև «Լացիոյի» հետ։
Corriere dello Sport-ը հաստատում է, որ սերբ ֆուտբոլիստը լրջորեն դիտարկում է կարիերան Եվրոպայի սահմաններից դուրս շարունակելու տարբերակը։
Հաղորդվում է, որ «Լացիոյի» սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Միլինլովիչ-Սավիչը չհեռանա ակումբից, սակայն վերջինս արդեն կայացրել է իր որոշումը։
Հավելենք, որ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 341 խաղում դառնալով 69 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ վերջերս «Ալ Հիլալի» շարքերը համալրել են նաև «Չելսիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին և «Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Լացիո, Կալիդու Կուլիբալի, Կլաուդիո Լոտիտո, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, տրանսֆերներ