Սամդորիայի հարձակվողն ապաքինվել է կորոնավիրուսից
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադնին ապաքինվել է կորոնավիրուսից։
«Ինձ մոտ հիվանդությունը թեթև ընթացավ։ Ջերմություն ունեցել եմ մեկ օր, իսկ ուժեղ հազ՝ 5-6 օր։ Ես մշտապես եղել եմ տանը՝ կապի մեջ լինելով բժիշկների հետ։
Այժմ իմ թեստը ցույց է տվել բացասական արդյունք, սակայն, ինչպես կարգն է, 24 ժամ հետո պետք է կրկնակի թեստ հանձնեմ, որպեսզի լինենք վստահ, որ ես հաղթահարել եմ այս վարակը»,- նշել է Գաբիադինին։
Հիշեցնենք, որ Գաբիադինին առաջին ֆուտբոլիստն էր «Սամպդորիայի» կազմում, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսը։ Նրանից հետո հաստատվել էր նաև ևս մի շարք ֆուտբոլիստների մոտ։
# Ա-սերիա, կորոնավիրուս, Մանոլո Գաբիադինի, Սամպդորիա