Մեսսի՞, թե՞ Ռոնալդու ․ Անչելոտին նշել է, թե ում է տալիս նախապատվությունը

Մեսսի՞, թե՞ Ռոնալդու ․ Անչելոտին նշել է, թե ում է տալիս նախապատվությունը

07/03/2021 - 11:44

«Էվերտոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի միջև։

– Ամենատարածված հարցը․ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու։

– Բարդ հարց է, սակայն, հաշվի առնելով, որ «Ռեալում» ես մի քանի տարի աշխատել եմ Ռոնալդուի հետ, ընտրում եմ նրան։ Ռոնալդուի հետ կապված հիանալի հիշողություններ ունեմ․ նա անհավանական քանակի գոլեր էր խփում։

Նա մշտապես շատ լուրջ և պրոֆեսիոնալ էր մոտենում գործին, ինչը ես ամենից շատն եմ գնահատում։

– Կարո՞ղ ենք նրան համարել լավագույններից մեկն, ում դուք մարզել եք։

– Այո՛, լավագույններից մեկը։ Չեմ ցանկանում ասել, որ հենց նա է լավագույնը, քանի որ ես ֆուտբոլիստների երկար ցուցակ ունեմ, որոնց հետ հաջողվել է աշխատել, սակայն Ռոնալդուն նրանց շարքում միանշանակ շատ բարձր տեղ է զբաղեցնում։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Կառլո Անչելոտին միասին աշխատել են 2013-2015 թթ․, երբ «Պապա Կառլոն» մարզում էր «արքայական» ակումբը։

Այդ ընթացքում մադրիդյան ակումբը նվաճել է 4 տիտղոս՝ դառնալով Չեմպիոնների լիգայի, Լա լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Հատկանշական է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 101 հանդիպում՝ դառնալով 112 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023