Կառլո Անչելոտին խոսել է Նապոլիից հեռանալու մասին

Կառլո Անչելոտին խոսել է Նապոլիից հեռանալու մասին

18/02/2020 - 23:00

«Էվերտոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի զղջում «Նապոլիից» հեռանալու համար։

«Գործերը լավ են ընթանում։ Ես վերածնվելու կարիք չունեի, քանի որ «Նապոլիում» էլ ինձ լավ էի զգում։ Ֆուտբոլում քեզ դատում են քո ցույց տված արդյունքներով, իսկ ինձ մոտ դրանք չէին համապատասխանում կազմի հզորության հետ։

Հեռանալու որոշումը կայացվել է երկկողմանի քննարկումներից հետո, և դա եղել է ճիշտ որոշում։ Այդ որոշումը եղել է ճիշտ թե՛ ինձ համար, թե՛ «Նապոլիի»։ Չեմ ցանկանում «Նապոլիում» ունեցած արկածները քննարկել։

Նեապոլում ես հսկայական փորձ եմ ձեռք բերել։ Քաղաքը շարունակում է իր տեղում մնալ, և ես պատրաստվում եմ հաջորդ արձակուրդս այնտեղ անցկացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջ բերում է Rai Uno-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023