Ռոյ Քինը նշել է Ֆրանսիայի հավաքականին հաղթելու միակ ելքը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ռոյ Քինը նշել է, թե ԱԱ-2026-ում ինչպես է հնարավոր հաղթել Ֆրանսիայի հավաքականին, տեղեկացնում է FourFourTwo-ն։
«Ֆրանսիան հիանալի մարզավիճակում է։ Հարձակվողները գոլեր են խփում, իսկ անհատապես ուժեղ ֆուտբոլիստները մեկը մեկի դեմ պայքարում սովորաբար շրջանցում են մրցակիցներին։
Ֆրանսիային հաղթելու միակ ելքն առաջինը գոլ խփելն է։ Հակառակ դեպքում նրան ձեզ հեշտությամբ կջախջախեն»,- ասել է իռլանդացին։
Ֆրանսիան Մունդիալ-2026-ում հաղթել է անցկացրած բոլոր 6 խաղերում` խփելով 16 գոլ, բաց թողնելով միայն 2 գնդակ։ «Եռագույնները» դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մանչեսթեր Յունայթեդ, Մունդիալ-2026, Ռոյ Քին, Ֆրանսիայի հավաքական