Գործող լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Լուկակուի
«Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր թվիթերյան էջում պատասխանել է այն հարցին, թե ով է իր կարծիքով գործող ֆուտբոլիստներից լավագույնը․
«Ռոբերտ Լևանդովսկի․ սիրում եմ նրա աշխատանքային էթիկան և խաղը․ իսկական պրոֆեսիոնալ»,- նշել է 27-ամյա ֆուտբոլիստը։
Տեղեկացնենք, որ լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Իր հերթին, Լուկակուն «Ինտերի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 23 գոլի և 5 գոլային հանդիպման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Բավարիա, Բունդեսլիգա, Ինտեր, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռոմելու-Լուկակու