Պորտուգալիայի Լիգայի գավաթի եզրափակիչում սենսացիոն զույգ է ձևավորվել 🎥
Պորտուգալիայի Լիգայի գավաթի եզրափակիչում սենսացիոն զույգ է ձևավորվել 🎥
09/01/2026 - 15:19

Պորտուգալիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում սենսացիոն զույգ է ձևավորվել։

Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում «Վիտորիա Գիմրայանշը» 2:1 հաշվով թրիլերային comeback է արել Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։

Մայրաքաղաքային ակումբը 14-րդ րոպեից Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ հաղթում էր։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմը հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ խաղային լուրջ առավելություն ուներ ու կարող էր բազմիցս մեծացնել առավելությունը, սակայն մրցակցի դարպասապահ Շարլեսը 8 սեյվ կատարեց։

Թվում էր, թե «առյուծները» կհաղթեն նվազագույն հաշվով, բայց «Վիտորիա Գիմարայնշի» ֆուտբոլիստները մրցավարի ավելացրած ժամանակում երկու գոլ են խփել` կամային հաղթանակ տանելով։

90+2-ին ու 90+11-ին գոլով աչքի է ընկել փոխարինման դուրս եկած Ալյուն Նդոյեն` գրանցելով դուբլ։

«Վիտորիա Գիմարայնշը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Նշենք, որ «Վիտորիա Գիմարայնշը» մրցաշարի 1/8 եզրափակիչում էլ արտագանա խաղում 3:1 հաշվով հաղթել էր «Պորտուին»։

Մրցաշարի մյուս կիսաեզրափակիչում նույնպես անակնկալ արդյունք է գրանցվել. «Բրագան» 3:1 հաշվով հաղթել է Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Բենֆիկային»։

Պաու Վիկտորի, Ռոդրիգո Սալասարի ու Գուստաֆ Լագերբիլկեի գոլերին «արծիվները» պատասխանել են միայն Վանգելիս Պավլիդիսի իրացրած դիպուկ 11-մետրանոցով։

«Բրագան» Լիգայի գավաթի տիտղոսը նախկինում երեք անգամ նվաճել է։ Նույնքան անգամ էլ ակումբը Պորտուգալիայի գավաթակիր է դարձել, բայց երբեք երկրի չեմպիոն չի եղել։

«Վիտորիա Գիմարայնշ» – «Բրագա» եզրափակիչը կկայանա հունվարի 10-ին Լիեյրայի «Մագալյանշ Պեսոա» ստադիոնում, մեկանրկը` ժամը 23:55-ին։ Կիսաեզրափակիչները նույնպես նույն մարզադաշտում են կայացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025