Պաշտոնական. Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը տեղափոխվեց Ալ Հիլալ
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Լացիոյի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «Ալ Հիլալն» «արծիվներին» վճարել է 40 մլն եվրո։
Սերբ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը լինելու է 25 մլն եվրո։
Նշենք, որ վերջերս «Ալ Հիլալի» շարքերը համալրել են նաև Ռուբեն Նևեշն ու Կալիդու Կուլիբալին։
Հավելենք, որ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 341 խաղում դառնալով 69 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Լացիո, Կալիդու Կուլիբալի, Ռուբեն Նևեշ, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, տրանսֆերներ