Պաշտոնական. Միրոսլավ Կլոզեն գլխավորեց գերմանական ակումբը
Գերմանացի անվանի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն նշանակվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
46-ամյա մասնագետն ավելի վաղ մարզել է ավստրիական «Ալտախը» և Մյունխենի «Բավարիայի» Մ-17 թիմը։ Նա «Բավարիայում» եղել է Հանսի Ֆլիկի, իսկ Գերմանիայի հավաքականում Յոաքիմ Լյովի օգնականը։
Միրոսլավ Կլոզեն առավել հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով։ Նա 71 գոլով Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Բացի այդ, Կլոզեն աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է` 16 գոլ։ Լեգենդար ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի», Բրեմենի «Վերդերի», «Լացիոյի», «Կայզերսլաութերնի» կազմում։
Վերջում ավելացնենք, որ «Նյուրնբերգը» ավարտված մրցաշրջանում Բունդեսլիգա-2-ում վաստակած 40 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Բավարիա, Գերմանիայի հավաքական, Երկրորդ Բունդեսլիգա, Լացիո, Կայզերսլաութերն, Միրոսլավ Կլոզե, Նյուրնբերգ, ՎԵրդեր, տրանսֆերներ