Պաշտոնական. Դավիդ Լուիսը 14 տարի անց վերադարձավ հայրենիք
Ինչպես տեղեկացնում է բրազիլական «Ֆլամենգոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» և «Արսենալի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։ 34-ամյա կենտրոնական պաշտպանը նոր ակուկբ է տեղափոխվել անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Հավելենք, ու Լուիզը 14 տարի անց վերադարձավ հայրենիք, որտեղ 2001-07 թթ. հանդես է եկել «Վիտորիայի» կազմում։
Լուիսկ վերջին ակումբը եղել էր «Արսենալը», որի կազմում հանդես է եկել 2019-2021 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դավիդ Լուիս, Չելսի, տրանսֆերներ, Ֆլամենգո