ՉԼ․ 2020 թվականի բացահայտումների խորհրդանշական հավաքականը
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2020 թվականի բացահայտումների խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել են 24 տարեկանից ոչ մեծ այն ֆուտբոլիստները, ովքեր առաջին անգամ են ելույթ ունեցել Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Հավաքականն ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ – Անատոլի Տրուբին («Շախտյոր»)
Պաշտխաններ – Քրիստիան Ռոմերո («Ատալանտա»), Զայդու Սանուսի («Պորտու»), Ժյուլ Կունդե («Սևիլիա»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»)
Կիսապաշտպաններ – Պեդրի («Բարսելոնա»), Ջիովանի Ռեյնա, Ջուդ Բելինգհեմ (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Դոմինիկ Սոբոսլայի («Զալցբուրգ»)
Հարձակվողներ – Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), Մարկուս Թյուրամ («Բորուսիա Մյունխենգլադբախ»)