ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Կլուժ դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիցը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի նաև VBET Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը մրցելու է ռումինական «Կլուժի» դեմ։
Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ «Փյունիկ» – «Կլուժ» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)/«Տիրանա» (Ալբանիա) զույգի հաղթողի դեմ։
Նշենք, որ «Փյունիկ» – «Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 12-ին` Ռումինիայում։
Ինչ վերաբերում է որակավորման երկրորդ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 19-20-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 26-27-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Դյուդելանժ, Կլուժ, Կլուժ-Փյունիկ, Չեմպիոնների-լիգա, Տիրանա, Փյունիկ, Փյունիկ-Կլուժ