ՉԼ. «Արսենալը» դժվարությամբ կոտրեց «Ատլետիկի» դիմադրությունը 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում դժվարությամբ 2:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
Հանդիպման հաշիվը 72-րդ րոպեին բացեց Գաբրիել Մարտինելին, որը փոխարինման էր դուրս եկել վայրկյաններ առաջ։
Հանդիպման վերջակետն էլ 87-րդ րոպեին Լեանդրո Տրոսարը։
«Զինագործները» Լիգայի փուլում առաջին 3 միավորը վաստակեցին։
Լոնդոնյան գրանդը երկրորդ տուրում սեփական դաշտում կմրցի «Օլիկպիակոսի» դեմ, իսկ «Ատլետիկը» մրցակցի դաշտում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am