Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասրդ ֆուտբոլիստը 🎥📸
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասրդ ֆուտբոլիստը 🎥📸
05/11/2025 - 10:34

«Արսենալից» Մաքս Դոումանը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Պրահայի «Սպարտայի» դեմ Լիգայի փուլի չորրորդ տուրում անգլիացի կիսապաշտպանը հանդիպմանը (3-0) մասնակցել է 15 տարեկան և 308 օրականում` փոխարինման մտնելով 73-րդ րոպեին։

Պատանի ֆուտբոլիստը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի ռեկորդը, որը Չեմպիոնների լիգայում իր առաջին հանդիպմանը մասնակցել էր 16 տարեկան և 18 օրականում։

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն էլ 16 տարեկան և 68 օրականով երրորդ տեղում է այդ ցուցանիշով։

Դոումանը «Արսենալի» համակարգում է դեռ 2015 թվականից ու հիմնականում հանդես է գալիս լոնդոնյան գրանդի Մ19 թիմում։ Նա ակումբի գլխավոր թիմում երկրորդ հանդիպումն է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025