Չելսին շանս չտվեց Արսենալին. Լուկակուն առաջին գոլը խփեց «ազնվականների» կազմում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Արսենալն» ընդունեց «Չելսիին»։
Հանդիպումը մեկնարկեց «Չելսիի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։
Նախ 15-րդ րոպեին «ազնվականներին» առաջ մղեց Ռոմելու Լուկակուն, ով լոնդոնյան ակումբի կազմում խփեց իր առաջին գոլը, ապա 35-րդ րոպեին աչքի ընկավ Ռիս Ջեյմսը։
Երկրորդ կեսում էլ Թոմաս Տուխելի սաները կարող էին էլ ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա տանտերերը ողջ հանդիպման ընթացքում գրեթե ոչինչ չստեղծեցին «Չելսիի» դարպասի ուղղությամբ։
Այսպիսով, «Չելսին» հաղթեց 2:0 հաշվով և վաստակեց 6 միավոր ու «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Բրայթոնի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Արսենալն» էլ կրեց երկրորդ անընդմեջ պարտությունն ու դեռևս միավոր չի վաստակել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բրայթոն, Թոմաս ՏՈւխել, Լիվերպուլ, Չելսի, Ռիս Ջեյմս, Ռոմելու-Լուկակու, Տոտենհեմ