Չելսին լուրջ կորուստով է մոտենում Ռեալի դեմ պատասխան հանդիպմանը
Ապրիլի 12-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում կկայանա «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպումը։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Չելսիի» կորուստների մասին.
«Կալում Հոդսոն-Օդոյի դեռևս չի ապաքինվել վնասվածքից, իսկ Բեն Չիլվելը շարքից դուրս է դեռևս երկար ժամանակով։
Ռոմելու Լուկակուն նույնպես բաց կթողնի հանդիպումը, ով ցավեր ունի աքիլեսյան գարշապարի հատվածում։
Սեզար Ասպիլիկուետան վերադարձել է շարք։ Նա մի քանի անգամ արդեն հանձնել է կորոնավիրուսի բացասական թեստ և կարող է լինել կազմում։
Ռոս Բարկլին վատառողջ է և չի մասնակցելու հանդիպմանը։
Այժմ իրավիճակն այսպիսն է։ Մյուսներն առողջ են և պատրաստ հանդիպմանը»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «ազնվականների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ պարտվել է 1:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեն Չիլվել, Թոմաս ՏՈւխել, Կալում Հոդսոն-Օդոյի, կորոնավիրուս, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոմելու-Լուկակու, Ռոս Բարկլի, Սեսար Ասպիլիկուետա