Չելսին ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը` խոշոր հաշվով հաղթելով Լիդսին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում լոնդոնյան ակումբն ուներ տոտալ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։
Թոմաս Տուխելի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մեյսոն Մաունթը, Քրիստիան Պուլիշիչն ու Ռոմելու Լուկակուն։
Նշենք, որ Մաունթը խփած գոլին ավելացրեց նաև գոլային փոխանցում։
Անգլիացի կիսապաշտպանն ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 31 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
«Չելսին», որը չէր հաղթել նախորդ երեք խաղերում, ընդհատեց անհաջող հանդիպումների շարքն ու վաստակեց 70 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Լիդսը», 34 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Լիդս, Մեյսոն Մաունթ, Չելսի, Ռոմելու-Լուկակու, Քրիստիան Պուլիշիչ