Ո՞ր ակումբներն են ամենաշատը ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ
Հունվարի 31-ին շատ երկրներում փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը։
Հեղինակավոր Transfermarkt կայքն Insagram-ի իր էջում ներկայացրել է, թե 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ակումբներն են ամենաշատը ծախսել։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- «Նյուքասլ» (7 գործարք) – 102.1 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Բրունո Գիմարայեշ – 42.1 մլն եվրո
- «Յուվենտուս» (5 գործարք) – 97.7 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Դուշան Վլահովիչ – 81.6 մլն եվրո
- «Բարսելոնա» (4 գործարք) – 55 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը- Ֆերրան Տորես – 55 մլն եվրո
- «Լիվերպուլ» (2 գործարք) – 45 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Լուիշ Դիաշ – 45 մլն եվրո
- «Էվերտոն» (6 գործարք) – 37.5 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Վիտալի Միկոլենկո – 23.5 մլն եվրո
- «Աստոն Վիլլա» (6 գործարք) – 30 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Լուկա Դին – 30 մլն եվրո
- «Տոտենհեմ» (3 գործարք) – 29 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Ռոդրիգո Բենտանկուր – 19 մլն եվրո
- «Ֆիորենտինա» (6 գործարք) – 28 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Ջոնաթան Իկոնե, Արթուր Կաբրալ – 14-ական մլն եվրո
- «Զենիթ» (4 գործարք) – 27.2 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Յուրի Ալբերտո – 20 մլն եվրո
- «Վոթֆորդ» (8 գործարք) – 24.7 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Սամիր, Մադուկա Օկոյե – 5-ական մլն եվրո
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Աստոն Վիլլա, Արթուր Կաբրալ, Բարսելոնա, Բրունո Գիմարաես, Դուշան Վլահովիչ, Զենիթ, Էվերտոն, Լիվերպուլ, Լուիշ Դիաշ, Լուկա Դին, Մադուկա Օկոյե, Յուվենտուս, Յուրի Ալբերտո, Նյուքասլ, Ջոնաթան Իկոնե, Ռոդրիգո Բենտանկուր, Սամիր, Վիտալի Միկոլենկո, Վոթֆորդ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես, Ֆիորենտինա