Ո՞ր ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված` սկսած 2018/19 մրցաշրջանից
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է, թե, սկսած 2018/19 մրցաշրջանից, որ ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված։
Հետազոտության շրջանակում կազմակերպությունը ներառել է եվրոպական 31 առաջնություն, իսկ տվյալները հավաքագրվել են հեղինակավոր InStat կայքի օգնությամբ։
2018/19 մրցաշրջանից ի վեր բոլորից հաճախ 11-մետրանոց իրացրել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները։ Սերբական ակումբը 11-մետրանոց է իրացրել միջինում յուրաքանչյուր 239 րոպեն մեկ անգամ։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Դինամո Կիևը» (Ուկրաինա, 256 րոպե), ՊԱՕԿ-ը (Հունաստան, 257 րոպե), «Սլավիա Պրահան» (Չեխիա, 257 րոպե), «Գալաթասարայը» (Թուրքիա, 272 րոպե), «Պորտուն» (Պորտուգալիա, 272 րոպե), «Ստյաուան» (Ռումինիա, 283 րոպե), «Սպորտինգ Լիսաբոնը» (Պորտուգալիա, 287 րոպե), «Շախտյոր Դոնեցկը» (Ուկրաինա, 292 րոպե) և «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա, 299 րոպե)
Թոփ-5 լիգաների շրջանակում պատկերը հետևյալն է.
- Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – 299 րոպե
- ՊՍԺ (Ֆրանսիա) – 305 րոպե
- «Լացիո» (Իտալիա) – 315 րոպե
- «Ինտեր» (Իտալիա) – 315 րոպե
- «Միլան» (Իտալիա) – 324 րոպե
- «Յուվենտուս» (Իտալիա) – 324 րոպե
- «Լիոն» (Ֆրանսիա) – 354 րոպե
- «Լիլ» (Ֆրանսիա) – 357 րոպե
- «Լանս» (Ֆրանսիա) – 357 րոպե
- «Մոնակո» (Ֆրանսիա) – 369 րոպե
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Չելսին», 2018/19-ից մրցաշրջանից սկսած, 11-մետրանոց իրացրել է յուրաքանչյուր 419 րոպեն մեկ անգամ և այդ ցուցանշով թոփ-5 առաջնությունների ակումբների շրջանակում 24-րդն է։
«Չելսիին» հաջորդում է «Բարսելոնան»` 11-մետրանոց յուրաքանչյուր 428 րոպեն մեկ անգամ ցուցանիշով։
«Մանչեսթեր Սիթին» 26-րդն է (434 րոպե), «Բավարիան»` 34-րդը (466 րոպե), «Ռեալ Մադրիդը»` 42-րդը (502 րոպե), «Բորուսիա Դորտմունդը»` 56-րդը (564 րոպե), իսկ «Լիվերպուլը»` 58-րդը (574 րոպե)։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# CIES, Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Գալաթասարայ, Դինամո Կիև, Ինտեր, Լանս, Լացիո, Լիոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Մոնակո, Յուվենտուս, Շախտյոր, Չելսի, ՊԱՕԿ, Պորտու, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սլավիա Պրահա, Սպորտինգ, Ստյաուա, Ցրվենա Զվեզդա