Նևիլ. «Կլոպի երեխաները խաղում էին միլիարդ դոլար արժեցող անհաջողակների դեմ»
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Հանդիպումից հետո անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է լոնդոնյան ակումբի խաղացողներին.
«Լրացուցիչ ժամանակում Յուրգեն Կլոպի երեխաները խաղում էին միլիարդ դոլար արժեցող անհաջողակների դեմ։
«Լիվերպուլը», պարզապես, հիասքանչ էր։ Այդ երիտասարդ խաղացողները անհավանական էին: Կլոպը պետք է շատ հպարտ լինի։
«Չելսիի» հանդեպ որևէ կարեկցանք չեմ զգում։ Պոչետինոյի ֆուտբոլիստները «փլվեցին» մեր և երկրպագուների աչքի առջև»- մեջբերում է Sky Sports-ը։
Հավելենք, որ «Լիվերպուլը» «Չելսիի» դեմ հանդիպմանը մոտեցել էր լուրջ կորուստներով։ Տարբեր վնասվածքների պատճառով հանդիպումը բաց թողեցին Մոհամեդ Սալահը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ալիսոն Բեկերը, Դիոգու Ժոտան, Դարվին Նունյեսը, Դոմինիկ Սոբոսլայը և այլք։
«Ազնվականների» դեմ խաղում Կլոպը ստեղծված էր դաշտ դուրս բերել «Լիվերպուլի» երիտասարդական թիմի մի շարք ֆուտբոլիստների` 20-ամյա Կոնոր Բրեդլիին, 18-ամյա Ջեյդեն Դենսին, 19-ամյա Բոբի Կլարկին ու 19-ամյա Ջեյմս Մաքոնելին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Բոբի Կլարկ, Գարի Նևիլ, Լիվերպուլ, Կոնոր Բրեդլի, Յուրգեն-Կլոպ, Չելսի, Ջեյդեն Դենս, Ջեյմս Մաքոնել