Յոսիպ Իլիչիչի պատմական նվաճումները
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս 3։4 հաշվով հաղթել է «Վալենսիային»՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հանդիպման հերոսը դարձավ հյուրերի 32-ամյա հարձակող Յոսիպ Իլիչիչը, ով դարձավ պոկերի հեղինակ։ Այդ արդյունքի շնորհիվ սլովենացի հարձակվողը մի շարք ցուցանիշներ թարմացրեց։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ Իլիչիչը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց հյուրընկալվելիս դառնալ պոկերի հեղինակ։
Իլիչիչը դարձավ նաև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ամենատարեց ֆուտբոլիստը, ով հյուրընկալվելիս դարձավ պոկերի հեղինակ։ Երեկ՝ մարտի 10-ին, նա 32 տարեկան և 41 օրական էր։ Այս մասին տեղեկացնում է OptaJoe-ն։
Նշենք նաև, որ Իլիչիչը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության չորրորդ ֆուտբոլիստը, ով պոկերի հեղինակ է դարձել մրցաշարի փլեյ-օֆֆ հանդիպման ժամանակ։ Նախկինում նման արդյունք են գրանցել նաև Լեո Մեսսին, Մարիո Գոմեսը, ինչպես նաև Ռոբերտ Լևանդովսկին։
# Ատալանտա, Լեո Մեսսի, Մարիո Գոմես, Յոսիպ Իլիչիչ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Վալենսիա