Մեսսին նշել է, թե ում  է համարում ֆավորտ ՉԼ ընթացիկ խաղարկությունում

Մեսսին նշել է, թե ում է համարում ֆավորտ ՉԼ ընթացիկ խաղարկությունում

23/11/2021 - 16:08

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտների մասին։

Դուք, Մբապեն, Նեյմար ու մյուսները… Կարելի՞ է մտածել, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է։

– Բոլորն են ասում, որ մենք գլխավոր ֆավորիտն ենք։ Ես չեմ կարող հերքել, որ անուններով մենք Չեմպիոնների լիգայի հավակնորդներից մեկն ենք, սակայն դեռ պետք է իրապես ուժեղ թիմ դառնանք։

Մեր առավելությունն ուժեղ ֆուտբոլիստներն են, սակայն մենք միակը չենք. կան նաև այլ ուժեղ ակումբներ։

Չեմպիոնների լիգան շատ բարդ մրցաշար է, ինչն այն ավելի գեղեցիկ է դարձնում։ Այո՛, մենք ֆավորիտներից մենք ենք։

Ի՞նչ եք կարծում, էլ ո՞ր ակումբներն են ֆավորիտ Չեմպիոնների լիգայում։

– «Լիվերպուլը»։ Ներկայիս «Լիվերպուլը» հիշեցնում է Չեմպիոնների լիգան հաղթած «Լիվերպուլին»։

Բացի «Լիվերպուլից», կառանձնացնեի նաև «Մանչեսթեր Սիթիին», «Բավարիային», «Ռեալին» և «Ատլետիկոյին»։

Շատ ակումբներ կան, որոնք ընթացիկ մրցաշրջանում կարող են պայքարել Չեմպիոնների լիգայի համար։ Վերջին տարիների համեմատ, սա ամենահավասար և ամենամրցունակ մրցաշրջաններից մեկն է,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023