Մանչեսթեր Սիթին 1000-րդ անգամ Պրեմիեր լիգայի խաղային օրն ավարտել է առաջին հորիզոնականում
Ապրիլի 16-ին կայացել են Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի 4 հանդիպումներ, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Մանչեսթեր Յունայթեդ» 3:2 «Նորվիչ»
«Վոթֆորդ» 1:2 «Բրենթֆորդ»
Ճիշտ է` «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը, սակայն պահպանել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարությունը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «քաղաքաբնակները» 1000-րդ անգամ Պրեմիեր լիգայի խաղային հերթական օրվա ավարտից հետո մնացել են առաջին հորիզոնականում։
Այս ցուցանիշով «Սիթին» զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդին» (2362 խաղային օր) և «Չելսիին» (1590)։
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև «Արսենալը» (988) ու «Լիվերպուլը» (832)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի