Հիանալի հանդիպում «Էնֆիլդում». Լիվերպուլը խաղավերջում խուսափեց պարտությունից Արսենալի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րե տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։
«Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումն ու արդեն 28-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը նախ 8-րդ րոպեին բացեց Գաբրիել Մարտինելին, ապա այն 28-րդ րոպեին կրկնապատկեց Գաբի Ժեզուսը։
Նախքան ընդմիջում Յուրգեն Կլոպի թիմը մեկ գնդակ հետ բերեց. 42-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։
Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն, որը կբավարարեր նաև հաղթանակ կորզելուն, սակայն «Լիվերպուլը» կարողացավ միայն խուսափել պարտությունից. բազմաքայլ գրոհը 87-րդ րոպեին եզրափակեց Ռոբերտո Ֆիրմինոն։
Նշենք, որ 1:2 հաշվի ժամանակ Մոհամեդ Սալահը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից` հարվածելով շեղ։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Արսենալը» վաստակեց 73 միավոր և շարունակում է գլխավորել
«Զինագործները» մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում են արդեն 6 միավորով։ «Քաղաքաբնակները», մրցակցի համեմատ, նաև մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
«Լիվերպուլը», 44 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Գաբրիել Մարտինելլի, Լիվերպուլ, Միկել Արտետա, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ռոբերտո-Ֆիրմինո