Հենոն բաց կթողնի Սպեցիայի դեմ հանդիպումը․ նա կարծես թե վնասվածք ունի

Հենոն բաց կթողնի Սպեցիայի դեմ հանդիպումը․ նա կարծես թե վնասվածք ունի

23/01/2021 - 11:48

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» հունվարի 23-ին սեփական հարկի տակ մրցելու է «Սպեցիայի» դեմ։

Հանդիպումից մեկ օր առաջ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու վերոնշյալ հանդիպմանը։ Ցուցակից բացակայում է հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպմանը հայտավորված են հետևյալ ֆուտբոլիստները․

Պարզվում է՝ 32-ամյա հայ կիսապաշտպանը մկանայաին թեթև վնասվածք ունի։ Այդ մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հենոն «Սպեցիայի» (2։4) դեմ գավաթային խաղում մկանային վնասվածք է ստացել, ինչից հետո թիմից առանձին է մարզվել, և, կարծես թե, այդ պատճառով էլ Ֆոնսեկան որոշել է չհայտավորել հայ կիսապաշտպանին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023