Հաստատվել է Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի խաղացանկը
Իտալական Ա սերիայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի խաղացանկը։
Առաջնությունը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին և կավարտվի 2023 թ. հունիսի 4-ին։
Մրցաշարի 1-ին տուրի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե»
«Վերոնա» – «Նապոլի»
«Յուվենտուս» – «Սասուոլո»
«Լացիո» – «Բոլոնիա»
«Լեչչե» – «Ինտեր»
«Միլան» – «Ուդինեզե»
«Մոնցա» – «Տորինո»
«Սալերնիտանա» – «Ռոմա»
«Սամպդորիա» – «Ատալանտա»
«Սպեցիա» – «Էմպոլի»
Նշենք, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունով պայմանավորված` Ա սերիան 15-րդ տուրից հետո` նոյեմբերից 13-ից մինչև 2023 թ. հունվարի 4-ը ժամանակավորապես կդադարեցվի։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Ա-սերիա, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Ատալանտա, Բոլոնիա, Էմպոլի, Ինտեր, Լացիո, Լեչչե, Կրեմոնեզե, Միլան, Մոնցա, Մունդիալ-2022, Յուվենտուս, Նապոլի, Ուդինեզե, Ռոմա, Սալերնիտանա, Սասուոլո, Սպեցիա, Վերոնա, Տորինո, Քաթար-2022, Ֆիորենտինա