Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի հաղթողները
Այսօր` դեկտեմբերի 21-ին, կայացել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ամփոփել է քվեարկության արդյունքները։
Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.
Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ
Մալխաս Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ
Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ
Էլինա Դանիելյան – շախմատ
Արթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն
Վարազդատ Լալայան – ծանրամարտ
Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ
Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ
Գոռ Մինասյան – ծանրամարտ
Դավիթ Չալոյան – բռնցքամարտ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ 2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային ՄալխասԱմոյանը։ Քվեարկությանը մասնակցել է 7704 մարդ։
Նշենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Արսեն Հարությունյան, Բռնցքամարտ, Գոռ Մինասյան, Դավիթ Չալոյան, Էլինա Դանիելյան, Ըմբշամարտ, Ծանրամարտ, Հովհաննես Բաչկով, Մալխաս Ամոյան, Մարմնամարզություն, Շախմատ, Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան