Հալանդ. «Սիթին «մենք» ենք, ոչ թե «ես»»
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հալանդը.
««Սիթին» «մենք» ենք, ոչ թե «ես»։ Մենք չեմպիոնակամ հանդիպում անցկացրինք. այդպես կարող եմ ասել։
Ընդմիջմանը Պեպը որոշակի վերադասավորումներ կատարեց։ Վերջիվերջո, մենք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, և մենք պետք է նրանցից առավելագույնը քաղենք, ինչն էլ արեցինք։
Մենք պետք է հաճախ նման ֆուտբոլ ցուցադրենք։ Ես հպարտանում եմ մեզնից յուրաքանչյուրով և երջանիկ եմ, որ այստեղ եմ։
Բոլորս համաձայն ենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» լավագույն թիմն էր, որի դեմ խաղացել ենք, սակայն, ամեն դեպքում, կարևոր 3 միավոր վաստակեցինք։ Մենք կրկին պայքարի մեջ ենք»,- նորվեգացի հարձակվողի խոսքերը մեջվերում է BBC-ն։
Նշենք, որ այս հաղթանակից հետո «քաղաքաբնակները» վաստակեցին 51 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով դարձան Պրեմիեր լիգայի առաջատարը. «Արսենալը» նույնպես իր ակտիվում նույնաան միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի