Կոնֆերենցիաների լիգա. հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը
Ապրիլի 15-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչ դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
ՊՍՎ 1:2 «Լեսթեր» (ընդ. հաշիվը` 1:2)
ՊԱՕԿ 0:1 «Մարսել» (1:3)
«Սլավիա Պրահա» 1:3 «Ֆեյենորդ» (4:6)
«Ռոմա» 4:0 «Բուդե Գլիմտ» (5:2)
Այսպիսով, «Ռոման», «Լեսթերը», «Ֆեյենորդն» ու «Մարսելը» նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր` ձևավորելով հետևյալ զույգերը.
«Լեսթեր» – «Ռոմա»
«Ֆեյենորդ» – «Մարսել»
Հավելենք, որ դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին, պատասխան խաղերը` մայիսի 5-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեսթեր, Կոնֆերենցիաների լիգա, Ռոմա, Օլիմպիկ Մարսել, Ֆեյենորդ