Ռոման փայլուն խաղով ռևանշի հասավ Բուդե Գլիմտի նկատմամբ` տոնելով ջախջախիչ հաղթանակ🎥

Ռոման փայլուն խաղով ռևանշի հասավ Բուդե Գլիմտի նկատմամբ` տոնելով ջախջախիչ հաղթանակ🎥

15/04/2022 - 00:52

Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Բուդե Գլիմտի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում նորվեգական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։

Պատասխան խաղում Ժոզե Մոուրինիոյի դիմը հիանալի տեսք ուներ ու վերջապես կարողացան հաղթել «Բուդե Գլիմտին»` ջախջախելով 4:0 հաշվով։

«Գայլերի» կազմից Նիկոլո Ձանիոլոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թեմի Աբրահամը։

Այսպիսով, «Ռոման» հաղթեց ընդհանուր 5:2 հաշվով, նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Լեսթերի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023