Կոնսեյսաու. «Պորտուն երկու խաղում էլ ավելի լավ տեսք ուներ»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Պորտուն» ընդհանուր դիմակայությունում 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»` լքելով պայքարը։
Պատասխան հանդիպումից հետո (0:0) իր տպավորություններով է կիսվել «վիշապների» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն.
««Պորտուն» լավ էր խաղում և երկու հանդիպումներում էլ ավելի լավ տեսք ուներ, սակայն չկարողացանք անել ամենակարևորը` դառնալ գոլի հեղինակ։
Պետք է արժանին մատուցենք ֆուտբոլիստներին, քանի որ նրանք հիանալի հանդիպում անցկացրին։
Այս դիմակայությունում «Ինտերը» մեզ գերազանցել է միայն 10 րոպե, երբ Միլանում կայացած խաղում քանակական առավելություն էր ստացել Օտավիոյի հեռացումից հետո»,- Կոնսեյսաուի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Սերժիո Կոնսեյսաու