Կարիմ Բենզեման իր հրաժեշտի խաղում Ռեալին փրկեց պարտությունից Ատլետիկի դեմ մրցավեճում🎥
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Ծանր ընթացք ստացած խաղում` «արքայական» ակումբը կարողացավ 1 միավոր վաստակել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Կառլո Անչելոտիի թիմի կազմից միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման` աչքի ընկնելով 11-մետրանոցից։
Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը «սերուցքայինների» կազմում վերջին հանդիպումն էր անցկացնում։ Հունիսի 4-ին «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց, որ Բենզեման հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ և կհեռանա ակումբից։
Բասկյան ակումբից էլ աչքի ընկավ Օյան Սանսթեը։
Հավելենք, որ հանդիպման հերոսներից դարձավ «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան, ով կատարեց 8 սեյվ։
Բելգիացի դարպասապահը 0:0 հաշվի ժամանակ հետ մղեց նաև «Ատլետիկի» կիսապաշտպան Միկել Վեսգայի իրացրացրած 11-մետրանոցը։
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 78 միավոր և առաջնությունը եզրափակեց 2-րդ հորիզոնականում։
«Ատլետիկը», 51 միավորով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա, Օյան Սանսեթ