Խավին խոսել է 15-ամյա Լամին Յամալի մասին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Բետիսին»։
Հանդիպման 86-րդ րոպեին «բլաուգրանայի» կազմում փոխարինման դուրս եկավ 15-ամյա վինգեր Լամին Յամալը, ով նորամուտը նշեց կատալոնական ակումբի կազմում` դառնալով Լա լիգայի շրջանակում «կապտանռնագույնների» կազմում երբևէ հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է պատանի ֆուտբոլիստի մասին.
«Նա շատ լավ խաղաց։ Ես նրան հրահանգել էի ինչ-որ բան ստեղծել, և նա արեց դա։ Պատկերացնո՞ւմ եք` 15 տարեկանում նա արդեն յուրահատուկ ֆուտբոլիստ է, ով ընդունակ է գոլեր խփել և վստահ է սեփական ուժերի վրա։
Երբ նրան տեսնում եմ մարզումների ժամանակ, հասկանում եմ, որ նա կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ «Բարսայի» համար»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լամին Յամալ, Խավի