Խավին Լապորտային ասել է, որ հաջորդ տարի Բարսելոնան կլինի Բավարիայի մակարդակին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Չեմպիոնների լիգայի վերջին տուրում «Բավարիայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո Մյունխենից վերադառնալու ճանապարհին առանձնազրույց է ունեցել ակումբի նախագահ Ժոան Լապորտային հետ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Բարսելոնա վերադառնալու ճանապարհին կողմերը երկար զրույց են ունեցել, որի ընթացքում եկել են այն եզրահանգմանը, որ «բլաուգրանասը» ներկա պահին ի զորու չէ պայքարել Եվրոպական ուժեղագույն ակումբների հետ։
Նրանք կարծում ենք, որ «Բավարիան» այժմ երկու-երեք անգամ ավելի ուժեղ է, քան «Բարսելոնան»։
«Ես վատ իրավիճակում հայտնվեցի»,- ասել է Խավին Լապորտային։
Բացի դրանից, իսպանացի մասնագետը «բլաուգրանասի» նախագահին խոստացել է, որ «Բարսելոնան» հաջորդ տարի լինելու է «Բավարիայի» մակարդակին։
Խավին հայտարարել է, որ մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու է, որպեսզի «Բարսելոնային» վերադարձնի նախկին մակարդակին։
Ինքը` Լապորտան, նշել է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ամեն կերպ կաջակցի Խավիին, որպեսզի ակումբի սերնդափոխությունն ու բարեփոխումները տեղի ունենան անցնցում։
Բացի դրանից, Լապորտան նշել է, որ «կապտանռնագույնների» կազմում համալրումներ տեղի կունենան, «Բարսելոնայի» էլիտա վերադարձը որքան հնարավոր է շուտ լինի։
Հիշեցնենք, որ «Բավարիայից» կրած պարտության հետևանքով «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի E խմբում նահանջեց 3-րդ հորիզոնական և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խավի, Չեմպիոնների-լիգա