Մբապե՞, թե՞ Հալանդ․ Սուարեսն ընտրություն է կատարել երկու ֆուտբոլիստների միջև
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել «Բորուսիա Դորտմունդի» ֆուբտոլիստ Էրլինգ Հալանդի որակները․
«Նա տպավորիչ ֆուբտոլիստ է, ով գտնվում է հիացնող մակարդակում։ Հալանդի ֆիզպատրաստությունն անհավանական է։ Նա ներկա պահին լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է և հետագայում կշրջի դարաշրջանը։
Մբապե՞, թե՞ Հալանդ։ Ես փոքր առավելություն տալիս եմ Հալանդին, սակայն Մբապեն նույնպես անհավանական մակարդակի ֆուտբոլիստ է»,- նշել է ուրուգվայցի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Կիլիան Մբապեն էլ 36 խաղում խփել է 30 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Ինքը՝ Լուիս Սուարեսը, ընթացիկ մրցարջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Լուիս-Սուարես, Կիլիան-Մբապե, ՊՍԺ