Լիվերպուլն ու Սիթին հեշտ հաղթանակներ տարան🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում պայքարի մեջ մտան նաև անգլիական ակումբները։
«Լիվերպուլը» D խմբի շրջանակում մրցեց Դանիան ներկայացնող «Միդլյուլլանի» դեմ։ Յուրգեն Կլոպն այս խաղին դուրս էր բերել գրեթե երկրորդ կազմը՝ հանգստանալու հնարավորություն տալով մի շարք առաջատար ֆուտբոլիստների։
Մերսիսայդյան ակումբը խաղը հանգիստ հասցրեց հաղթական ավարտի՝ երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Նախ 55-րդ րոպեին աչքի ընկավ Դիեգու Ժոտան, իսկ 90+3-րդ րոպեին՝ Մոհամեդ Սալահը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
D խումբ
«Լիվերպուլ» – 6 միավոր
«Ատալանտա» – 4 միավոր
«Այաքս» – 1 միավոր
«Միդյուլլան» – 0 միավոր
«Մանչեսթեր Սիթին» էլ C խմբում հյուրընկալվել էր «Մարսելին»։
Պեպ Գվարդիոլայի սաները խաղի հենց մեկնարկից տիրեցին նախաձեռնությանը և մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին՝ հաղթելով 0։3 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆերրան Տորեսը, Իլկայ Գյունդողանը և Ռահիմ Սթերլինգը։
Խմբի մյուս խաղում էլ «Պորտուն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին», ինչից հետո C խումբը ստացավ հետևյալ տեսքը․
«Մանչեսթեր Սիթի» – 6 միավոր
«Պորտու» – 3 միավոր
«Օլիմպիակոս» – 3 միավոր
«Մարսել» – 0 միավոր
# Այաքս, Ատալանտա, Դիեգու Ժոտա, Իլկայ Գյունդողան, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Միդյուլլան, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Ռահիմ-Սթերլինգ, Օլիմպիակոս, Օլիմպիկ Մարսել, Ֆերրան Տոռես