Լիվերպուլը 58 տարվա վաղեմության ակումբային հակառեկորդ է կրկնել
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 1։4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։
Մերսիսայդյան ակումբը «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրում է արդեն 3-րդ անընդմեջ պարտությունը։ Թիմը մինչ այս հանդիպումը սեփական հարկի տակ միևնույն 0։1 հաշվով պարտվել էր նախ՝ «Բյորնլիին», ապա նաև՝ «Բրայթոնին»։
Ինչպես տեղեկացնում է GracenoteLive-ը, «կարմիրները» վերջին անգամ «Էնֆիլդում» երեք անընդմեջ պարտություն կրել էին 1963 թվականին, այսինքն՝ 58 տարի առաջ։
Հատկանշական է, որ նախքան այս անհաջող շարքի մեկնարկը, Յուրգեն Կլոպի թիմը «Էնֆիլդում» անպարտելի հանդիպումների անհավանական շարք ուներ։ «Լիվերը» սեփական հարկի տակ չէր պարտվում ոչ ավել, ոչ պակաս 68 հանդիպում։
«Լիվերպուլը» ԱՊԼ-ի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում այս պարտությունից հետո մնաց 40 միավորով և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բյորնլի, Բրայթոն, Էնֆիլդ, Էնֆիլդ Ռոուդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ