Մեսսին խաղից խփած գոլերի քանակով շրջանցեց Ռոնալդուին

Մեսսին խաղից խփած գոլերի քանակով շրջանցեց Ռոնալդուին

22/03/2021 - 19:51

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» 6 գնդակ ուղարկեց «Ռեալ Սոսիեդադի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ առաջատար Լեո Մեսսին ։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Մեսսին այդ խաղում խփեց կարիերայի 636-րդ և 637-րդ գոլերը՝ առանց 11-մետրանոց հարվածի։

Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացին գերազանցեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, ով, առանց 11-մետրանոց իրացնելու, իր ակտիվում ունի 635 գնդակ։

Եվս 97 գոլ Մեսսին խփել է 11-մետրանոց նշակետից, այսինքն, արգենտինացի ֆուտբոլիստն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում դարձել է 734, իսկ Կրիշտիանուն 11-մետրանոցից աչքի է ընկել 135 անգամ։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մինչ այս պահը դարձել է 770 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ  պորտուգալացին պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի քանակով վերջերս շրջանցել է Պելեի ցուցանիշը, ում ակտիվում կա 767 գնդակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023