Կոնտե․ «Միայն ապուշը չի կարող տեսնել Ինտերի առաջընթացը»
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունելու է «Լացիոյին»։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր սպասելիքների մասին․
««Լացիոն» հաստատվել է որոշ մակարդակի վրա, ունի հստակ կառուցվածք և որակյալ ֆուտբոլիստներ։ Նրանք հաղթանակների երկար շարք ունեն և պետք է լավ պատրաստվել այս հանդիպմանը։
«Ինտերի» խաղում ինձ ուրախացնում է այն, որ մենք շատ գոլային պահեր ենք ստեղծում, սակայն դրանց իրացումն էլ թույլ կտա մեզ խուսափել անախորժություններից։
Երբ դուք չեք իրացնում ձեր պահերը, դուրս եք մնում ինչպես Չեմպիոնների լիգայից, այնպես էլ Իտալիայի գավաթի խաղարկությունից։
Ես հավատում եմ, որ իմ օրոք «Ինտերը» կրկին դարձել է հեղինակավոր ակումբ։ Մենք դեռևս չենք հասել մեր նպատակին և միայն ապուշը չի կարող տեսնել «Ինտերի» առաջընթացը։ Մրցակիցները կրկին մեզ հարգում են»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հավելենք, որ «Ինտերը» «Լացիոյին» հաղթելու դեպքում կգլխավորի Ա սերիայի մրցաշարային աղյուսակը, քանի որ առաջնության առաջատար «Միլանը» ընթացիկ տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Սպեցիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Լացիո, Միլան