Լապորտան` Նեգրեյրայի գործի մասին. «Մենք 123 տարի է ազնիվ ենք»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Նեգրեյրայի գործի» մասին.
«Նրանք ոչ մի ապացույց չունեն։ Միակ նպատակը մեր հեղինակությունն ու արժանապատվությունը վնասելն է։
Չարժե խաղալ «Բարսելոնայի» հետ։ Արդեն 123 տարի է մենք ազնիվ ենք։ Այդ տարիների ընթացքում մենք ցուցաբերել ենք նաև արժեքներ, նվիրվածություն, պատասխանատվություն և արդար խաղ: Այդպես ենք մենք հասկանում ֆուտբոլը, սպորտը և կյանքը։
Նրանց մարտավարությունն է փորձել խեղդել մեզ՝ ճնշելով, մինչև հանձնվենք: Մենք թույլ չենք տա, որ նրանք խաղան բոլոր երկրպագուների ինքնագնահատականի հետ։ Մենք «Բարսան» կպաշտպանենք մինչև արյան վերջին կաթիլը։
«Բարսան» խաղադաշտում միշտ հաղթել է խաղացողների ջանքերի, տաղանդի, վարպետության և նվիրվածության շնորհիվ։ Երբեք չի եղել այնպիսի իրավիճակ, որը մարդկանց կստիպի հավատալ, որ մենք դիմել ենք մրցավարների օգնությանը։
Տգեղ բաներ են անում։ Մեր ակումբի համբավը արատավորող արշավի մեկնարկը պատահական չէր։
Խնդրում եմ մնալ միասնական, պաշտպանել մեր զինանշանը, էությունն ու գոյության մոդելը»,- նշել է Լապորտան Անդալուսիայում կայացած «Բարսելոնայի» երկրպագուների 14-րդ համագումարում, ում խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լուրջ սկանդալի մեջ է հայտնվել։ Հավաստի տեղեկություններ կան, որ ակումբը 2001-18 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատականում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Այժմ այդ գործը դատարանում է, որը քննում է Կատալոնիայի դատախազությունը։ Մեղադրանք է առաջադրված «բլաուգրանայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելին և Խոսեպ Մարիա Բարտոմեուին, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլային չինովնիկների, այդ թվում նաև` Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Dansil 95, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրա