Լապորտան 200 մլն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է մերժել
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի վինգեր Լամին Յամալի վերաբերյալ 200 մլն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է մերժել.
«Մենք առաջարկ էինք ստացել այնպիսի խաղացողի համար, ինչպիսին Յամալն է։ Պատրաստ էին վճարել 200 միլիոն եվրո, սակայն մենք ասացինք` ո՛չ։ Մենք հավատում ենք այդ տղայի խաղային որակներին ու մարզական տեսլականին։
Մենք առաջարկներ ենք ստացել նաև Ալեքս Բալդեի, Ֆերմին Լոպեսի, Գավիի, Պեդրիի Ֆրենկի դե Յոնգի և Ռոնալդ Արաուխոյի վերաբերյալ, բայց չենք ցանկանում վաճառել նրանց տրանսֆերը։ Եթե այդ գործարքները կայանային, մենք նվազագույնը 1 միլիարդ եվրո եկամուտ կունենայինք»,- Լապորտայի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ Լամին Յամալի տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ն է առաջարկել 200 միլիոն եվրո։
Հայտնի է, որ Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բավարիան», իսկ Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով` «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Բալդե, Բարսելոնա, Գավի, Ժոան Լապորտա, Լամին Յամալ, ՊՍԺ, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ, Ֆերմին Լոպես, Ֆրենկի-դե-Յոնգ