Բավարիան պատրաստ է վճարել Լայպցիգի պաշտպանի հրաժարագինը
«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե ֆուտբոլիստը որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի։
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բավարիան» պատրաստ է վճարել ֆրանսիացի պաշտպանի հրաժարագինը, քանի որ Ուպամեկանոն համարվում է մյունխենյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը։
22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Չելսին» և «Լիվերպուլը», իսկ ՊՍԺ-ի հետաքրքրությունը նրա հանդեպ նվազել է։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է պաշտպանի ծառայություններով, սակայն ակումբում միշտ կարծել են, որ նրա տեղափոխությունն իրենց ակումբ քիչ հավանական է։
Դայո Ուպամեկանոն ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում բոլոր խաղերի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Տեղեկացնենք, որ ֆուտբոլիստի է գերմանական ակումբի միջև պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Լայպցիգ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, ՊՍԺ